Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրով հոսող Արգիճի գետում 17-ամյա պատանի է ջրահեղձ եղել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, 17-ամյա Աշոտ Ա.-ն իր երկու ընկերների հետ լողալիս է եղել գետում։ Ընկերները կարողացել են դուրս գալ ջրից, իսկ նա խեղդվել է։
Դեպքի վայր ժամանած ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և դուրս են բերել տղայի դին։
Դեպքի առթիվ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են մահացածի և նրա ընկերների ամբողջական տվյալները։