Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

https://arm.sputniknews.ru/20260621/trampy-krkin-sparnacel-e-iranin-103698406.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, բանակցություններ, լիբանան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, բանակցություններ, լիբանան

Բաժանորդագրվել

Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին նոր հարվածներով։ Այդ մասին նա գրել է իր սոցցանցի էջում։

«Իրանը պետք է անհապաղ այնպես անի, որ Լիբանանում իր վերահսկողության տակ գտնվող բարձր վարձատրվող ուժերը դադարեն խնդիրներ ստեղծել»,- գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է, թե հակառակ դեպքում նոր և ավելի ուժգին հարված կհասցվի Իրանին, ինչպես նախորդ շաբաթ է արվել։

Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։

Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին: Իր հերթին Իրանն էլ երեկվանից փակել է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարձակումներից հետո։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment