Բանակցությունների ֆոնին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Քաղաքականություն

Բանակցությունների ֆոնին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում գործող իր «բարձր վարձատրվող պրոքսի ուժերի» գործունեությունը։

«Եթե նրանք դա չանեն, մենք կրկին ուժգին կհարվածենք Իրանին, ինչպես արեցինք անցած շաբաթ, միայն թե ավելի ուժեղ»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է այն պահին, երբ Շվեյցարիայում ընթանում են Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջև քառակողմ բանակցությունները, որոնք կենտրոնացած են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների կատարման վրա։

Leave a comment