Մազութ Բաքվի լողափերում. տեղի բնակիչներն ահազանգում են Կասպից ծովի աղտոտման մասին

https://arm.sputniknews.ru/20260621/mazut-baqvi-lvoghaperum-teghi-bnakichnern-ahazangum-en-kaspic-tsvovi-aghtvotman-masin-103697733.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103696265_0:280:960:1000_1920x0_80_0_0_3218eebf18934c7a471a21a031177ddb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, կասպից ծով, նավթ, ադրբեջան

բաքու, կասպից ծով, նավթ, ադրբեջան

Բաժանորդագրվել

Նավթային աղտոտումը կապված է «Azneft» ձեռնարկության ստորջրյա նավթամուղի վնասման հետ:

Նավթային աղտոտումը կապված է «Azneft» ձեռնարկության ստորջրյա նավթամուղի վնասման հետ:Բաքվի Խազարի շրջանի Զիրյա ավանի Դյուբենդի թաղամասի բնակիչներն արդեն երրորդ օրն է, ինչ ահազանգում են Կասպից ծովի ափամերձ գոտու աղտոտման մասին։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ հունիսի 19-ին Դյուբենդի լողափի շրջանում հայտնաբերված նավթային աղտոտումը կապված է «Azneft» ձեռնարկության ստորջրյա նավթամուղի վնասման հետ:

Նավթի արտահոսքի վայրը հաջողվել է պարզել միայն նավերի և ուղղաթիռի օգնությամբ։

«Վնասվածքի հայտնաբերումից հետո սկսվել են վերանորոգման-վերականգնման աշխատանքները։ Մինչև դրանց ավարտը վնասված խողովակաշարը չի շահագործվի, ինչով կբացառվի նավթի հետագա մուտքը ծով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերության հավաստիացմամբ, իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ հետևանքների վերացման աշխատանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության և «Azneft»-ի միջև սերտ համակարգմամբ:

Թեև Ադրբեջանի ԱԻՆ-ը ևս հայտնել է տեխնիկա ուղարկելու և առափնյա գիծը մազութից մաքրելու աշխատանքներ սկսելու մասին, քաղաքացիները հայտարարում են, որ աղտոտվածությունը չի վերացվել, և որպես ապացույց սոցցանցերում հրապարակում են լողափի լուսանկարները:

Leave a comment