Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի եռակողմ բանակցությունները

https://arm.sputniknews.ru/20260621/shvejcariajum-meknarkel-en-irani-amn-i-ev-katari-erakvoghm-banakcutjunnery-103696046.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103695289_144:0:1500:1017_1920x0_80_0_0_a2ecc6948001414210e8a89e72f9f82b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, կատար, բանակցություններ, շվեյցարիա

ամն, իրանի իսլամական հանրապետություն, կատար, բանակցություններ, շվեյցարիա

Բաժանորդագրվել

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կողմերը քննարկում են Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Լիբանանում հրադադարի և իրանական սառեցված ակտիվների հարցով Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի միջև եռակողմ բանակցություններ են սկսվել Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում այսօր կսկսվեն Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները:

«Լիբանանում համապարփակ հրադադարի և իրանական սառեցված ակտիվների հարցով Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի միջև եռակողմ հանդիպումը ներկայում ընթանում է», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment