Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ

Վրաստանն այս տարվա մայիսին Հայաստանից 218․2 տոննա ծաղիկ է գնել, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին Վրաստանի կողմից  Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ՝ կազմելով 218․2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր այս տարվա մարտին՝ 128․9 տոննա։

Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Գերատեսչության տվյալներով՝ անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 341․7 տոննա ծաղիկ։ Բացի Հայաստանից Վրաստանին ծաղիկներ են մատակարել Էդկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։

Leave a comment