Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։
Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։