Վթարի հետևանքով անչափահաս ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Մայիս Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 43-ամյա Արմեն Գ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  «Chevrolet»-ի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։

Leave a comment