Տավուշ ՀԸ– Հունիսի 20-ին՝ ժամը 19:30-ից հետո, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին։ Վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև բնակելի տների տանիքների թիթեղները։
Տավուշ Մեդիան շարունակաբար ահազանգեր է ստանում բնակիչներից։ Քաղաքացիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը, պտղատու այգիները և տնտեսությունները։ Վնասներ են արձանագրվել նաև տնամերձ հողամասերում։
Տեղական ինքնակառավարման մարմինները, ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով, բնակավայրերի վարչական կենտրոններում իրականացնում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։
Բնակիչներն ակնկալում են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների աջակցությունը՝ հասցված վնասների հետևանքները հաղթահարելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: