2 մլն 224 հազար 700 ԱՄՆ դոլար արժողությամբ առարկաները կուղարկեն Չինաստան
Երեւան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուին պատկանող 134 թանգարանային առարկաները կցուցադրվեն Չինաստանում՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանի հիﬓադրման 95-ամյակի կապակցությամբ։
2026 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 6-ը թանգարանային առարկաները կցուցադրվեն Շանսի, Հեբեյ եւ Շանդուն թանգարանում՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ﬕնչեւ 2027 թվականի մարտի 17-ը ներառյալ։ Հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու նիստում, որը տեղի կունենա հունիսի 23-ին։
Ցուցահանդեսներում ներկայացվելու են հայկական մշակույթի նյութական եւ հոգեւոր ժառանգության նմուշներ, ադ թվում՝ արծաթյա գոտիներ, զարդեր, հայկական
ավանդական տարազներ, ազգային նվագարաններ, գորգեր, ասեղնագործ առարկաներ, ինչպես նաեւ այլ թանգարանային արժեքներ:
Ցուղահանդեսային բոլոր ծախսերն իրականացնում է հրավիրող կողը։
Ապահովագրական ընդհանուր արժեքը գնահատվում է 2 մլն 224 հազար 700 ԱՄՆ դոլար։