Ճիշտ ժամանակն է ստորագրելու ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։
ՌԴ-ն շարունակում է պահպանել հայկական ապրանքների մուտքի և ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման արգելքները։

ՌԴ իշխանությունը չի շնորհավորում ՀՀ իշխանությանը։ ՌԴ ազդեցության տակ գտնվող կուսակցությունները, առանց բացառության, Սահմանադրական դատարանում բողոքարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։

Հետևություն․
Ճիշտ ժամանակն է ստորագրելու ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը՝ ևս մեկ կարևոր քայլ անելով դեպի Եվրոպական միություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment