Հերթական վթարը. տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվելով բնակչին պատկանող դաշտամիջյան տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի  տեղափոխվել է հիվանդանոց։
 
Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment