Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝
Արարատ +38.3°C
Արմավիր +37.8°C
Ուրցաձոր +37.0°C
Արտաշատ +36.8°C
Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C
Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C
Աշտարակ +35.0°C։