Քաղաքականություն
20.06.2026 | 16:14
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ներկայացրել են էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում։
«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (հունիսի 18-ի տվյալներով) գրանցվել է՝
-875 հաստատված դեպք
– 204 հաստատված մահվան դեպք
Ուգանդայում (հունիսի 18-ի տվյալներով) գրանցվել է՝
-19 հաստատված դեպք
-2 հաստատված մահվան դեպք
-1 հավանական դեպք
-1 հավանական մահվան դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ԵՄ/ԵՏՄ բնակչության համար վարակի ռիսկը գնահատում են շատ ցածր։ Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ճամփորդել նշված ուղղություններով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։
Իրազեկված լինելը և միջազգային իրավիճակի շարունակական գնահատումը կարևոր են հանրային առողջության պաշտպանության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։