«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
– Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւն այցելեց Հայաստան, սակայն հայ ռազմագերիների ճակատագիրն անհայտ է։ Ռազմագերիների հարցով որեւէ տեղաշարժ կա՞։
– Մենք դրական տեղաշարժերի մասով չունենք դրական արձանագրում, այս պահին նրանք միայն որոշ իրավունքներից են օգտվում, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգեր են ունենում: Եվ կան ահազանգեր, որ ռազմագերիներից շատերի առողջական վիճակը գնալով ավելի է վատթարանում, ինչպես նաեւ՝ նրանց մոտ դիտարկում ենք հոգեբանական վիճակի անկում։ Անորոշությունը խիստ բացասաբար է անդրադառնում այնտեղ գտնվող հայերի ֆիզիկական, ինչպես նաեւ՝ հոգեբանական առողջության վրա։ Տեղաշարժեր չկան նաեւ նրանց` արտաքին աշխարհի հետ կապերը վերականգնելու առումով։ Կան մի քանի նախաձեռնություններ այժմ, որոնցից մեկը պարոն Ռուբեն Վարդանյանի կնոջ նախագիհ3իհ*98980-+6հձեռնությունն է, որն իրավապաշտպանական նախաձեռնություն է եւ խիստ մարդասիրական բնույթ ունի` օտարերկրյա կին իրավապաշտպանների ներգրավմամբ։ Նախաձեռնությունը խնդրանք-պահանջով է հանդես եկել` ուղղված Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարճատեւ այցելության հնարավորություն տրվի՝ անձնական իրերի, նամակների փոխանցման համար։
Մենք հետեւում ենք, թե ինչ արձագանք կտա Ադրբեջանի իշխանությունը, ի դեպ, նաեւ հետեւում ենք ադրբեջանական հանրային արձագանքներին, ուսումնասիրել ենք դրանք, եւ կարող եմ ասել, որ դրանք, մեղմ ասած, դրական չէին, ադրբեջանցիները, մարդասիրական հարցերին անդրադառնալու փոխարեն, հայերի նկատմամբ բացառապես ատելություն են գեներացնում, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսին են Ադրբեջանի հասարակական տրամադրությունները։ Ըստ էության, նրանց տրամադրություններում ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերում է գերիների ընտանիքներին, ապա մենք նրանց հետ կապի մեջ ենք, տարբեր նախաձեռնությունների վրա ենք աշխատում, սակայն դրանց մասին խոսելու հնարավորություն կունենամ ավելի ուշ։ Ամեն դեպքում, մենք գործում ենք բաց եւ եթե դիմենք որեւէ կառույցի, ընտրելու ենք բաց նամակի ձեւաչափը, ուստի մեր քայլերին ծանոթանալու հնարավորություն կունենան բոլորը։ Վերահաստատեմ` վերաքննիչ դատարանի գործընթացներին հետեւում ենք, զուգահեռաբար նախապատրաստական քայլեր ենք իրականացնում, որպեսզի շինծու դատավարությունների ընթացքում տեղ գտած խախտումները եւ ապօրինի դատավճիռների հարցերը բարձրաձայնվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հինգշաբթի օրվա վճիռն էլ մեզ ցույց տվեց, որ գուցե ուշացած, բայց հնարավոր է հասնել արդարության Եվրոպական դատարանի եւ միջազգային ատյանների միջոցով։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: