Այսօր, մինչ քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան էին ներկայացնում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, ՍԴ շենք էր մտնում նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ-ի քվեարկությամբ ՍԴ դատավոր ընտրված Վլադիմիր Վարդանյանը։
Նա հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ ՍԴ դատավորը երդման ներքո է և չի կարող կարծիք հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է նաև «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ վիճարկելով նաև այն հանրային և քաղաքական իրավիճակը, որի պայմաններում եղել են այս արդյունքները։ Այս պահին հայտնի է, որ ընտրարշավի մասնակից 7 ուժ վիճարկեցին ընտրության արդյունքները սահմանադրական դատարանում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: