Սրբուհի Գալյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը հայտնում է.

«Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Քննարկել ենք՝

ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը:

Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները։

Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:

Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment