«Սուտ խոսելը դատապարտելի է»,- ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նաև տարածելով Փաստերի ստուգման հարթակի հրապարակումից մի հատված, որտեղ նշվում է․ «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պնդումը չի հաստատվում․
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե անվավեր ճանաչված 3 տեղամասերի արդյունքները պահպանվեին, ապա վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն կհաղթահարեր 4 տոկոսի անցողիկ շեմը՝ ստանալով 4.003%, և կմասնակցեր մանդատների բաշխմանը՝ ստանալով 5 մանդատ։
Այսինքն՝ այդ արդյունքների պահպանման դեպքում կփոխվեր նաև Ազգային ժողովի կազմը»։