ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները չեղարկվել են Մուհարրամ ամսվա պատճառով։
Պակիստանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն Մուհարրամի ավարտից հետո։ Սակայն բանակցային գործընթացն առաջ մղելու ջանքերը կշարունակվեն հաջորդ 60 օրվա ընթացքում։
Իսհակ Դարը ընդգծել է, որ Պակիստանը պատրաստ է մասնակցել ապագայում ցանկացած հանդիպման կամ միջոցառման, որին հրավիրված կլինի։
Արտգործնախարարը նաև հաստատել է, որ կմասնակցի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Մուհարրամը իսլամական օրացույցի առաջին և չորս սուրբ ամիսներից մեկն է, որը նշանավորում է նոր՝ 1448 թվականի սկիզբը։ Այն սկսվել է հունիսի 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում՝