Բոլորին զարմացրել է Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երրորդ ժամկետի մետաստազները

Բոլորին զարմացրել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի։

Սակայն այստեղ առանձնապես զարմանալի ոչինչ չկա։ Մենք վաղուց էինք զգուշացնում, որ Փաշինյանի՝ երրորդ ժամկետով ընտրվելը (եթե, իհարկե, այն ինչ եղավ, ընդհանրապես կարելի է ընտրություն համարել) ունենալու է իր ծանր հետևանքները, և այդ հետևանքների հարվածը կրելու է մեր պետությունը։

Ցավոք, սա դեռ միայն սկիզբն է։ Արդեն այսօր տեսնում ենք երրորդ ժամկետի առաջին դրսևորումները, սակայն առջևում մեզ սպասում են ավելի ծանր ոտնձգություններ՝ օրենքների, ազատությունների և մեր պետականության հիմնասյուների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment