Մելոնիին զայրացրել են Թրամփի խոսքերը, իսկ Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է իր այցը

https://arm.sputniknews.ru/20260619/melvoniin-zajracrel-en-trampi-khvosqery-isk-italiaji-ag-nakharary-chegharkel-e-ir-ajcy-103657037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103652151_0:0:1333:1000_1920x0_80_0_0_1080d17a19e147e0fe365964c6ed9c9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իտալիա, ամն, դոնալդ թրամփ, ջորջա մելոնի

իտալիա, ամն, դոնալդ թրամփ, ջորջա մելոնի

Բաժանորդագրվել

Իտալիայի վարչապետն անմիջապես արձագանքել է ԱՄՆ նախագահի արտահայտություններին՝ հայտարարելով, որ ո՛չ ինքը, ո՛չ Իտալիան երբեք չեն աղաչում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «լիովին հորինված» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Թրամփը իտալական «La7» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր, , թե իբր Մելոնին «աղաչել է» համատեղ լուսանկարվել վերջերս Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, և ինքը դա արել է Մելոնիի հանդեպ խղճահարությունից ելնելով:

«Որոշ բաներ անհապաղ պատասխան են պահանջում։ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջությամբ հորինված են։ Ես, անկեղծ ասած, զարմացած եմ: Չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այդպես պահում իր դաշնակիցների նկատմամբ։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ նման բան է տեղի ունենում», – հայտարարել է Մելոնին իր տեսաուղերձում, որը հրապարակվել է X սոցցանցում։

Իտալիայի վարչապետն ափսոսանք է հայտնել, որ Թրամփը նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և ԱՄՆ-ի թշնամիների նկատմամբ:

«Բայց մի բան պետք է հիշել` ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք չենք աղաչում», – հայտարարել է նա:

Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ Թրամփի արտահայտությունների պատճառով չեղարկել է ԱՄՆ նախատեսված այցը։

«Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորական արտահայտությունները վարչապետ վիրավորում են ամբողջ Իտալիան: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ին նախատեսված այցս», – գրել է Տայանին X սոցցանցում։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էվիանում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ու Մելոնին փորձել են հարթել Իրանի շուրջ հակամարտության պատճառով վերջին ամիսներին ծագած տարաձայնությունները: Լրագրողներն ուշադրություն են դարձրել հումորային ռեպլիկների փոխանակմանը. Թրամփը բողոքել է, որ «իրեն լքել են», իսկ Մելոնին հավաստիացրել է, որ «իրենք միշտ ընկերներ են եղել»:

Leave a comment