«Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված կլինի Փաշինյանի կարողությունից՝ կանխելու Հայաստանի վերածվելը «հարկադիր տարանցիկ կետի», որը մարտահրավեր է նետում Իրանի շահերին»

Փաշինյանի խաղը սրի ծայրին, ապագան երկու աշխարհաքաղաքական բաժանումների միջև

Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում, միայն իշխանության վերադարձ չէ ներքին մակարդակով, այն նաև շատ բարդ շախմատային խաղի վերապատմում է մի տարածաշրջանում, որի բնակչության բնակարանները դողում են արյունից և արտատարածաշրջանային մեծապետական ուժերի քաղաքականությունից։

Հայաստանում Փաշինյանի իշխանության վերադառնալով, գլխավոր հարցը դուրս է գալիս ներքաղաքական ոլորտից և թափանցում է Հարավային Կովկասի անվտանգության հավասարման կենտրոն, այն է՝ Իրանի սահմաններ և Եվրասիայի տարանցիկ ուղիներ։

Այսօր Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որտեղ «գոյատևումը» առաջին հերթին, փողկապակցված է  տարածաշրջանային տերությունների միջև հակամարտությունների կառավարման և միջտարածաշրջանային ճնշումների հետ։ Որոշ վերլուծաբաններ նրա հաղթանակը համարում են մի կողմից Հայաստանի արևմտյան կողմնորոշումները պահպանելու ցանկության և մյուս կողմից Ռուսաստանի ու արևմտյան դաշինքի միջև հավասարակշռություն ստեղծելու փորձի հետ, սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը հայտնվել է երկու խոշոր աշխարհաքաղաքական բաժանարար գծերի միջև։

Մի կողմից, Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ծանր ստվերը և տարածաշրջանում պատմական դերերը փոխելու փորձը բախվում են կառուցվածքային մարտահրավերի, իսկ մյուս կողմից, Փաշինյանի իշխանության վերադարձը հիմնարար հարց է առաջացնում թուրք-ադրբեջանական ճնշումների պայմաններում Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու նրա կարողության վերաբերյալ։

Մինչդեռ, Իրանը, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացող և ռազմավարական հարևան, ուշադիր հետևում է այս զարգացումներին: Թեհրանի համար Հայաստանում կայունությունը ոչ միայն սահմանային անվտանգության, այլև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է՝ տարանցիկ ուղիների ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանային մեկուսացումը կանխելու համար:

Կովկասյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ցանկացած փոփոխություն, լինի դա արտատարածաշրջանային ուժերի ներկայության ամրապնդման, թե տարանցիկ երթուղիների քարտեզների փոփոխությունների միջոցով, կարող է անմիջականորեն ազդել Իրանի ազգային անվտանգության վրա։ Փաշինյանն այժմ բախվել է այն իրականությանը, որ չի կարող հատել տարածաշրջանի անվտանգության և տնտեսական ուղիները, մի՞թե նա կարողանա Արևմուտքի աջակցության անհրաժեշտության և տարածաշրջանային հզոր հարևանների հետ համագործակցության անհրաժեշտության միջև գտնել դիվանագիտական ​​կարճ ճանապարհ։ Փաշինյանի ղեկավարման նոր ժամանակաշրջանում Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված կլինի նրա կարողությունից՝ կանխելու Հայաստանի վերածվելը «հարկադիր տարանցիկ կետի», որը մարտահրավեր է նետում Իրանի շահերին։

Եթե ​​Հայաստանը չկարողանա պահպանել կայուն կապող կամրջի իր դերը և դառնա այլընտրանքային միջանցքների և ավանդական երթուղիների միջև մարտադաշտ, ապա տարածաշրջանային անվտանգությունը կհայտնվի ավելի քան երբևէ վտանգված վիճակում։ Փաշինյանի հաղթանակը հնարավորություն է ընձեռում նրան վերանայելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սակայն այս հնարավորությունը միայն այն դեպքում  կհանգեցնի կայունության, եթե նա հասկանա, որ Կովկասում իշխանությունը չի ձեռք բերվում «միաչափ ընտրությունների» միջոցով, այլև այն ստեղծվում է հակամարտող դերակատարների միջև «հավասարակշռության կառավարման» միջոցով։

Այս ռիսկային խաղում և միջազգային մեծ նախագծերի առաջացրած խառնաշփոթի մեջ՝ Հայաստանը պետք է սովորի, թե ինչպես պետք է կարողանա շարունակել գոյատևել ՝ առանց կորցնելու իր ինքնիշխանությունը։

Հեղինակներ՝

Դոկտոր Աֆսանեհ Ղայիմ (Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ)

Դոկտոր Աբբաս ԷՂբալ Մեհրան (Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ)

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Իրան-Թեհրան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment