Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը

Քիչ առաջ Armday.am -ը տեղեկացավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը:

Մրցույթում հաղթելուց հետո, դեռևս 2022 թվականին Վերան հյուրընկալվել էր 168TV-ի տաղավարում, որտեղ խոսել էր ոչ միայն մրցույթի, այլև իր սիրելի ծննդավայրի՝ Հադրութի ու Արցախի 44-օրյա պատերազմի մասին։

Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։

168.am  տաղավարում նա ասել էր, որ «Միսիս Եվրոպա-2022»մրցույթին մասնակցելն ու հաղթանակը մեծ փոփոխություն չէր մտցրել իր կյանքում, այն ուղղակի մեծ հնարավորություն էր, որպեսզի ճանաչեր այլազգիներին, ուժերը փորձեր բեմում՝ հասկանալու, թե մարդուն ինչպես են կարևորում օտար երկրում։

Leave a comment