Տպավորություն է, որ ԱՄՆ–ն կարող է կրկին փոխել մոտեցումն Ուկրաինայի հարցում. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260619/tpavvorutjun-e-vor-amnn-karvogh-e-krkin-pvokhel-mvotecumn-ukrainaji-harcum-lavrvov-103651905.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103548685_16:0:2347:1748_1920x0_80_0_0_ed8cd8c6f01406bafd82c8aae27c5b08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բանակցություններ, ամն, սերգեյ լավրով

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բանակցություններ, ամն, սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելով, հները երկարաձգելով, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու հատուկ ծրագրեր ընդունելով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանն այնպիսի զգացողություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է կրկին փոխել իր մոտեցումը Ուկրաինայի կարգավորման հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Մենք մտավախություն չունենք։ Մենք զգում ենք, որ կարող է կրկին մոտեցման փոփոխություն տեղի ունենալ, ինչպես դա եղավ Անքորիջի հանդիպումից հետո, որտեղ ձեռք բերվեց փոխըմբռնում», – ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու, հները երկարաձգելու, Կիևի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու հատուկ ծրագրեր ընդունելու եղանակով։

«Նրանք իսկապես աջակցում են Ուկրաինային, և ոչ միայն բայդենյան պատժամիջոցների երկարաձգման, այլև սեփական պատժամիջոցների ընդունման, Կիևի ռեժիմի ռազմարդյունաբերական հատվածին աջակցություն ցուցաբերելու Պենտագոնի հատուկ ծրագրերի ընդունման միջոցով», – ասել է նա:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ կապի մեջ է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

«Ես կապի մեջ եմ Մարկո Ռուբիոյի հետ, եղել են մի քանի անձնական շփումներ, հեռախոսով պարբերաբար խոսում ենք», – ասել է նա:

Ինչ վերաբերում է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ ՌԴ այցի ժամկետներին, ապա, Լավրովի խոսքով, դրանք դեռ որոշված չեն:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Սակայն ամերիկացի բանակցողներն այժմ զբաղված են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։

Leave a comment