Գազի պայթյուն Ալթայի երկրամասի հինգհարկանի շենքերից մեկում. մարդկանց տարհանում են

Բաժանորդագրվել

Գազի պայթյունից փլուզվել են հինգհարկանի շենքի վերին հարկերը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ալթայի երկրամասի Կուլունդա բնակավայրի հինգհարկանի շենքերից մեկում գազաօդային խառնուրդի պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի մուտքերից մեկի վերին հարկերը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները. իրականացվում է բնակիչների տարհանում և հրդեհաշիջում։

Օգնության են հասել նաև գլխավոր վարչության աերոմոբիլ խմբավորումն ու օպերատիվ խումբը, ինչպես նաև արևմտասիբիրական որոնողափրկարարական ջոկատը՝ ավելի քան 30 մասնագետ և մոտ 10 միավոր տեխնիկա։

Ըստ SHOT տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ պատահարի հետևանքով տուժել է 15 մարդ, նախնական տվյալով՝ մեկ մարդ մահացել է։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։

Leave a comment