Քիր Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից

Մանչեստրի ընտրություններում իր մրցակցի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կուսակցության առաջնորդության համար պայքար եթե լինի, ինքը կմասնակցի դրան և հրաժարական չի տա։

Ավելի վաղ Էնդի Բըրնհեմը հաղթել է Անգլիայի Մանչեստրի Մեյքերֆիլդ ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում, ինչը նրան թույլ է տվել դառնալ Համայնքների պալատի անդամ և հնարավորություն տվել՝ մրցելու վարչապետի պաշտոնի համար։

«Եթե մրցակցություն լինի, ես կմասնակցեմ, կառաջադրվեմ, և ես բազմիցս ասել եմ, որ հրաժարական տալու մտադրություն չունեմ», – ասել է Սթարմերը GB News-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment