Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
FLYONE ARMENIA-ն վերափոխում է հայկական ավիացիան
Հունիսի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես նշվեց «Սիլ Տեխնիքս» ընկերության բացումը։
«Սիլ Տեխնիքս»-ը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Կենտրոնը հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FLYONE ARMENIA-ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ ներգրավելով տեղական և եվրոպական ինժեներական ներուժը։