Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն եւ երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ

– Պարոն Անանյան, հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով, որ իշխանամերձ շրջանակներն են նաեւ ընտրությունների արդյունքների չեղարկում կամ առնվազն վերաքվեարկություն պահանջում, ինչպես նաեւ՝ ընդդիմության համար ի՞նչ անելիքներ եք տեսնում այս փուլում։

– Զարգացումները կանխատեսելու համար պետք է մի քանի բան համադրել․ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ինչ ակնկալիքներ ուներ, ստացե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ հանձնարարություն ուներ, ու այդ հանձնարարություններն այսօրվա քաղաքական ռասկլադը թո՞ւյլ է տալու Փաշինյանին՝ իրականացնել։ Այս համատեքստում երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար․ չունի սահմանադրական մեծամասնություն եւ երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա, ժամանակին ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր հետ նման բան կարող է ստացվել։ Սրան զուգահեռ՝ արտահերթ ռեժիմով նիստ է հրավիրել, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անի, իրենք քանի որ այսօր սահմանադրական մեծամասնություն ունեն, որոշել են հիմա անել։ Եթե այս ամենին գումարում ենք փաստը, որ Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը եւս խոսում են արդյունքները չեղարկելու մասին, մենք հետեւություն ենք անում, որ կարծես թե իշխանությունը մտադիր է գնալ արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհով։ Դրա համար էլ ինքը ռեպրեսիաներն է ուժեղացնում, որպեսզի ռադիկալ ընդդիմության հարցերը լուծի, կեսին կկալանավորի, կեսին կսահմանափակի, կարգելի քաղաքականությամբ զբաղվել ու կգնա այդ ընտրություններին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment