Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկում են հակամարտության սառեցման և փուլային հրադադարի հարցը․ «The Economist»

Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկում են առաջնագծում հակամարտության սառեցման հնարավորությունը, հայտնել է «The Economist»-ը՝ իր աղբյուրներին հղում անելով։

Կողմերի միջև շփումները տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Ռուսաստանի հետ նույնպես վերսկսվել են ոչ պաշտոնական բանակցությունները։ «Քննարկվող գաղափարներից մեկը երկփուլ հրադադարն է. նախ՝ ռազմական գործողությունների սահմանափակում առաջնագծի երկու կողմերում 50-70 կմ գոտում, որին կհաջորդի ավելի լայն համաձայնագիր», – նշել է հրատարակությունը։

Ուկրաինացի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Ռուսաստանը, հավանաբար, ակտիվ քայլեր չի ձեռնարկի մինչև հոկտեմբեր, երբ կարող է ցանկանալ աջակցել Թրամփին միջանկյալ ընտրություններում «և փոխարենը ինչ-որ բան ստանալ»։

Ավելի հավանական է, որ ռուսական կողմը գործընթացը կհետաձգի մինչև հաջորդ գարուն՝ հույս ունենալով, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ձմեռային լայնածավալ հարվածները կստիպեն Կիեւին զիջումների գնալ։

Leave a comment