Նավթի տարանցումը Հորմուզի նեղուցով գերազանցել է օրական 12,5 միլիոն բարելը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը թույլատրել են ավելի քան մեկ տասնյակ նավերի անցումը դեպի իրանական նավահանգիստներ՝ պատերազմի դադարեցման մասին համաձայնագրով նախատեսված շրջափակման վերացման շրջանակում, հաղորդում է France 24-ը:

Վենսը նշել է, որ համաձայնագրի արդյունքում Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է անցնում, իսկ չորեքշաբթի երեկոյան տարանցման ծավալները գերազանցել են 12,5 միլիոն բարելը:

«Այսպիսով, մենք նույնպես կատարում ենք համաձայնագրի վաղ փուլի մեր մասը ռազմական ոլորտում»,- ասել է նա՝ հավելելով, որ սա պայմանավորվածությունների անմիջական արդյունքն է՝ չնայած այն քննադատությանը, թե համաձայնագիրը կարող է ձեռնտու լինել Իրանին:

Վենսը հայտնել է նաև, որ ծրագրում է մեկնել Շվեյցարիա՝ իրանական գործարքի շուրջ բանակցություններին մասնակցելու համար, սակայն նրա ուղևորության հստակ ժամկետները դեռ որոշված չեն:

News.am

Leave a comment