ԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOM

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստներ և առափնյա շրջաններ մուտք գործող ու այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումը։

«Նախագահի ցուցումներին համապատասխան՝ ԱՄՆ ուժերը հանել են Իրանի նավահանգիստներ և առափնյա տարածքներ մուտք գործող ու այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության սահմանափակումները»,- նշվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։

Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Leave a comment