Նիկոլը պատերազմ է հայտարարել իր դեմ քվեարկածներին, լավ գիտի՝ ԿԸՀ-ն ինչ թվեր է նկարել

«Ջախջախելու եմ, կզացնելու եմ, եթե դեմ եք, դուրս եկեք, հեղափոխություն արեք»․ ակնհայտ է, որ նման հոգեվիճակով մարդը վստահ չէ իր հաղթանակի վրա, նա լավ գիտի՝ ԿԸՀ-ն ինչ թվեր է նկարել իր քաղաքական ուժի դիմաց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլը վստահ չէ, որ հաղթել է, կես միլիոն մարդ իրեն չի ընտրել, իսկ նա Սահմանադրություն փոխելու պարտավորություն է ստանձնել, պետք է կատարի, այս տոկոսներով չի կարող իրականացնել այն խնդիրները, որ իր առջև դրել է Ադրբեջանը։ Նա պատերազմ է հայտարարել հունիսի 7-ին իր դեմ չքվեարկած քաղաքացիներին։ Աջուձախ սպառնում է՝ ջախջախելու եմ, կզացնելու եմ, բռնապետությունը էլ ո՞նց է լինում՝ պոզով – պոչո՞վ», – մեկնաբանեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment