https://arm.sputniknews.ru/20260618/irani-tsvovajin-shrjapakumy-veracvel-e-pentagvon-103636128.html
Իրանի ծովային շրջափակումը վերացվել է. Պենտագոն
Իրանի ծովային շրջափակումը վերացվել է. Պենտագոն
Sputnik Արմենիա
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ կամ դրանցից դուրս։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T21:33+0400
2026-06-18T21:33+0400
2026-06-18T21:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
հուշագիր
ամն
հորմուզի նեղուց
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_0:0:1501:844_1920x0_80_0_0_83ff22d065360142cb348c78ab918413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ԱՄՆ ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և ափամերձ գոտիների ծովային շրջափակումը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:Այնտեղ նշել են, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում դեպի իրանական նավահանգիստներ կամ դրանցից դուրս նավերի տարանցմանը:«Ռազմական շրջափակումը պահպանելու բոլոր ջանքերը ԱՄՆ-ի կողմից դադարեցված են»,- հայտարարել է ամերիկյան հրամանատարությունը:Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։ Հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_174:0:1299:844_1920x0_80_0_0_8192dd354f3bbdbadedae0a06dac07f6.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, ամն, հորմուզի նեղուց, շրջափակում
իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, ամն, հորմուզի նեղուց, շրջափակում
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ կամ դրանցից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ԱՄՆ ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և ափամերձ գոտիների ծովային շրջափակումը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ ուժերը վերացրել են իրանական նավահանգիստներ ու ափամերձ շրջաններ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը՝ համաձայն նախագահի ցուցումի»,-հայտնել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում:
Այնտեղ նշել են, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում դեպի իրանական նավահանգիստներ կամ դրանցից դուրս նավերի տարանցմանը:
«Ռազմական շրջափակումը պահպանելու բոլոր ջանքերը ԱՄՆ-ի կողմից դադարեցված են»,- հայտարարել է ամերիկյան հրամանատարությունը: