Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը


Առաջին ալիքը տեղեկացնում է, որ հայտարարում է մրցույթ. ընտրում են «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչին։


 


«Հայտագրումը սկսված է։


Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող, 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ 9-14 տարեկան անհատ կատարողներ, ինչպես նաև դուետներ և մինչև 6 մասնակցով խմբեր։


 


Լսումներին պետք է կենդանի կատարմամբ ներկայացնել 2 երգի քավր (cover) տարբերակ։


 

Մասնակցության հայտը լրացնելու և մրցույթի կանոններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք։


 


Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը»,- ասվում է հաղորդագրությունում։


Leave a comment