ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս. նա նշել է պատճառը

https://arm.sputniknews.ru/20260618/hff-pvokhnakhagah-armen-nikvoghvosjany-hrazharakan-e-talis-na-nshel-e-pattshary-103632485.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87654351_132:0:957:619_1920x0_80_0_0_007d4457c48f640c8343d36c87c7c0e4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, փոխնախագահ, հրաժարական, արմեն նիկողոսյան

հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, փոխնախագահ, հրաժարական, արմեն նիկողոսյան

Բաժանորդագրվել

ՀՖՖ փոխնախագահը հիշեցրել է` անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էր, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չի առաջադրվելու։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտնել է հրաժարական տալու մասին։ Այս մասին Նիկողոսյանը պաշտոնական հայտարարություն է տարածել։

«Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք է ստացել կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին»,– ասել է Նիկողոսյանը։

Նա հայտարարությունում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ համատեղ աշխատանքի ընթացքում եղել են, թե՛ հաջողություններ, թե՛ ձախողումներ:

Վստահեցրել է նաև, որ մշտապես առաջնորդվել է հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը:

Նիկողոսյանի պնդմամբ` ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները: Վստահ է՝ մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել ազգային հավաքականի վերելքը։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականից Արմեն Նիկողոսյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարբեր քննադատությունների թիրախում են։ Նրանց մեղադրում են ազգային հավաքականի ձախողումների և ընդհանրապես ֆուտբոլի ոլորտի անմխիթար վիճակի համար։

Leave a comment