«Վիվա»-ն գնել է «OVIO»-ի բաժնետոմսերը. կարգավորիչը հավանություն է տվել գործարքին

«Վիվա Արմենիա» կապի օպերատորըմոտակա օրերին կավարտի «GNC Alfa» հեռահաղորդակցական ընկերության ձեռքբերման գործարքը: Այս մասին ԱԺ–ում հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2025 թվականի հաշվետվությունը։

Նա պարզաբանեց, որ գործարքի կնքման համար պահանջվում էր հանձնաժողովի հավանությունը, քանի որ երկու ընկերություններն էլ զբաղեցնում են երկրի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի զգալի մասնաբաժինը: Նման դեպքերում կարգավորողը մարմինը պարտավորէգնահատել կենտրոնացման հնարավոր ազդեցությունը մրցակցության մակարդակի վրա:

«Հանձնաժողովը համաձայնություն է տվել այդ գործարքին։ Մեր տեղեկություններով, այն կավարտվի առաջիկա օրերին, որից հետո նախատեսվում է իրականացնել տվյալների կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիր», – ասաց Գևորգյանը։

«GNC Alfa»-ն Հայաստանում մայրուղային ինտերնետ-մալուխներից մեկի սեփականատերն է: Ընկերությունը հետագայում սկսել է լայնաշերտինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել օգտագործողներին։ 2012 թվականին ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը, իսկ 2022 թվականից հետո շարունակել է աշխատել «OVIO» ապրանքանիշիներքո։

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախկինում եղել է ռուսական ՄՏՍ խմբի կազմում: 2024 թվականի հունվարին ՄՏՍ-ըիրմասնաբաժինը վաճառել է Կիպրոսումգրանցված «Fedilco Group Limited»ընկերությանը։ Գործարքի ավարտից հետո նոր սեփականատերերը Հայաստանի կառավարությանը անհատույց հանձնել է օպերատորի բաժնետոմսերի 20 %-ը:

Sputnik Արմենիա

Leave a comment