2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։
Նշենք, որ 2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են նաև խմբավորման այլ անդամներ։
«Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ նաև միմյանց միջև կատարել են հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության անդամները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ։ Նրանց մի մասը ՀՀ տարածքով թմրամիջոցը տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում այդ ամենն ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել են թաքստոցներում։ Թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին»,– ասված է հաղորդագրությունում։
Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):