Սինգապուրը գլխավորում է IMD-ի տնտեսական մրցունակության վարկանիշը

Տնտեսական մրցունակության վարկանիշում Սինգապուրը բարձրացել է առաջին հորիզոնական: Ցանկը կազմել է Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտը (IMD):

Երկրորդ տեղում Հոնկոնգն է։ 2025 թվականին նրանք զբաղեցնում էին համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։

2026 թվականին այս երկու տնտեսությունները երրորդ տեղ են մղել Շվեյցարիային, որը տուժել է ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման և ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերի հետևանքով։

Վարկանիշի հաջորդ հորիզոնականներում են՝

Թայվանը՝ 4-րդ տեղ (բարձրացել է 6-րդ հորիզոնականից),

ԱՄԷ-ն՝ 5-րդ տեղ (պահպանել է դիրքը),

Դանիան՝ 6-րդ տեղ (նվազել է 4-րդ հորիզոնականից),

Իռլանդիան՝ 7-րդ տեղ (պահպանել է դիրքը),

Նիդերլանդները՝ 8-րդ տեղ (բարձրացել է 10-րդ հորիզոնականից),

Շվեդիան՝ 9-րդ տեղ (նվազել է 8-րդ հորիզոնականից)։

Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ն, որը բարելավել է իր դիրքը՝ նախորդ տարվա 13-րդ տեղից բարձրանալով 10-րդ հորիզոնական։

IMD-ի մրցունակության վարկանիշն ընդգրկում է աշխարհի 70 պետություն։ Այն հիմնված է շուրջ 260 չափանիշների վրա՝ գնահատելով տնտեսության զարգացման մակարդակը, պետական կառավարման արդյունավետությունը, գործարար միջավայրը և ենթակառուցվածքների զարգացումը։

Leave a comment