Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել է ևս 3 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։