Իմ բոլոր ընկերները ՌԴ-ից եկել են ընտրության, նաև հանրահավաքներին․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.06.2026 | 17:43

Սամվել Կարապետյանն անդրադարձել է Ռուսաստանից եկած քաղաքացիների թեմային։

«Ռուսաստանից եկած մարդկանց թեզը չափազանցված է։ Դա ՔՊ-ի նարատիվներից էր», – նշել է նա՝ ընդգծելով, որ իր դիտարկմամբ՝ այդ հոսքը կազմակերպված քաղաքական գործընթաց չի եղել։

Նրա խոսքով՝ անգամ եթե նման մոբիլիզացիա եղել է, այն չէր կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

Կարապետյանը հավելել է նաև, որ ընդդիմության դեմ կիրառվել են տարբեր քաղաքական թեզեր, այդ թվում՝ այն, որ իրենց աջակցությունը ուղղված է եղել Ռոբերտ Քոչարյանին։

Նա ընդգծել է, որ կարճ ժամանակում հնարավոր չէր լիարժեք քարոզչություն իրականացնել ամբողջ երկրում, սակայն, ըստ նրա, կուսակցության ճանաչելիությունը հասել է մոտ 80 տոկոսի, մինչդեռ անձամբ ինքը ճանաչվել է բնակչության մեծ մասի կողմից։

Կարապետյանի հայտարարությունը դեռևս չի ստացել պաշտոնական արձագանք իշխանական կամ ընդդիմադիր այլ ուժերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment