«Իմ բոլոր արտահայտությունները և հայտարարությունները պետք է դիտարկել ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Հետևաբար, հարցի պատասխանը տեղավորվում է այդ հարցի շրջանակներում։ Արդեն հիշողությունս թույլ չի տալիս հիշել, թե ում եմ ջախջախել։ Էնքան եմ մոռացել իրենց, որ պետք է մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Էդ աստիճանի է պետք ջախջախել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցն այսպիսինն էր. «Երեկ էլ ԱԺ-ում հայտարարեցիք, որ ջախջախելու եք Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին. ինչպե՞ս եք ջախջախելու, ինչպե՞ս է ջախջախումը դրսևորվելու, արդյոք մինչև ֆիզիկական ոչնչացո՞ւմ»։ Լրագրողը նաև հետաքրքրվեց՝ մինչ այս ընդդիմադիրներից եղե՞լ են մարդիկ, ում ջախջախել է ինքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
https://www.youtube.com/watch?v=Py4VZoRB8nw
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: