Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն. Փաշինյան (Տեսանյութ)

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը։ 

«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, և մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականության տեսանկյունից արդյո՞ք նվաստացուցիչ չէ Ադրբեջանի հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։

Leave a comment