«ԱԱԾ աշխատակիցն իրավունք ունի որոշելու՝ իր տիրապետած ինֆորմացիան արտահոսի՞, թե՞ ոչ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի տեսանյութի մասին

«ԱԱԾ աշխատակիցն իրավունք ունի որոշելու՝ իր տիրապետած ինֆորմացիան արտահոսի, թե ոչ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԱԱԾ-ից արտահոսք է եղել։

Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանից մեկնելու տեսանյութին էր վերաբերում։

«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարող են կայացնել։ Այ, երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ արտահոսքի առիթով ծառայողական քննություն չի նշանակել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

https://www.youtube.com/watch?v=Py4VZoRB8nw

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment