Քաղաքականություն կմտնե՞ր, եթե չձերբակալվեր. Սամվել Կարապետյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260618/qaghaqakanutjun-kmtner-ete–chdzerbakalver-samvel-karapetjani-pataskhany-103621277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103619779_189:0:756:425_1920x0_80_0_0_9c7b5b54d017f166058e3fc89cae529c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան

հայաստան, սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանը նշել է` բոլորը տեսել են, որ իրենք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, նույնիսկ կալանքի պարագայում, և ընդգծել է` դա նույնիսկ պատիվ է իրենց համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Մեր ձևով» շարժումը, ապա «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոր շունչ է տվել ընդդիմադիր պայքարին։ Լրատվամիջոցների խմբագիրների հետ հարցազրույցում այս հայտարարությունն է արել կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա այսպես է պատասխանել` անդրադառնալով հարցին` արդյոք քաղաքականություն կմտներ, եթե եկեղեցու մասին հայտարարությունից հետո իրեն չձերբակալեին ու կարողանար վերադառնալ Ռուսաստան։

«Ես եկեղեցին պաշտպանելու համար հայտարարություն անելու էի, բայց, իհարկե, այս քաղաքական պրոցեսներին չէի ցանկանա մասնակցել։ Թող չնեղանան մեր ընդդիմադիր ուժերը, ուղղակի տեսա, որ իմ դեմքով չմասնակցելու դեպքում իրենք արդեն սպառում էին իրենց։ Համարում եմ, որ մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին, օգնեցինք նույնիսկ ձայներ չհավաքած ընդդիմությանն ավելի համառ պայքարելու համար։ Իմ ներկայությունն օգնեց թափ տալ ընդդիմությանը, ու մենք ունեինք հաջողության հասնելու մեծ տարբերակ»,– ասել է Կարապետյանը։

Նա նշել է` բոլորը տեսել են, որ իրենք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, նույնիսկ կալանքի պարագայում, և ընդգծել է` դա նույնիսկ պատիվ է իրենց համար։

Կարապետյանը շեշտել է` քաղաքականություն չէր մտնի, ուղղակի այդ քայլին է դիմել, քանի որ, իր կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ չէր առնում։

Նրա խոսքով` լիրիկա չէ այն, որ հայ ազգն իրոք մեծ վտանգի առաջ է կանգնած, նույնիսկ ավելի մեծ, քան թվում է։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների այն պնդումներին, որ Սամվել Կարապետյանի և նրա առաջնորդած կուսակցության միջոցով Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ են բերվել, ապա նա վստահեցրել է` նման բան չի եղել։ Կարապետյանը չի հերքել, որ իր ընկերները Ռուսաստանի Դաշնությունից եկել են Հայաստան ու ոչ միայն քվեարկելու, այլև իրեն աջակցելու համար, մասնակցել են բոլոր հանրահավաքներին, աջակցել են։

Leave a comment