ՀՀ դատարանները չեն կարողանա քրեական գործը 1 տարուց ավել քննել

Բաժանորդագրվել

Ժամկետը հնարավոր կլինի երկարացնել միայն երկու անգամ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի դատարանները չեն կարողանա քրեական գործը 1 տարուց ավել քննել։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Դատավորը կարող է այդ ժամկետը մեկական տարով երկարաձգել ոչ ավելի, քան երկու անգամ` գործին անպայման կցելով համապատասխան հիմնավորումները: Եթե դատավորը չի տեղավորվում այդ ժամկետներում կամ անհիմն երկարաձգում է գործը, Բարձրագույն դատական խորհուրդը կարող է նշանակել տույժեր, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվի։

Բացի այդ, եթե քրեական գործով դատավորը փոխվի, նա գործը կքննի ոչ թե սկզբից, այլ նախորդի փոխանցած կետից։

ՀՀ–ում երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Leave a comment