Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սա մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը և շնորհակալ եմ Եվրոպական միության մեր ընկերներին այդքան արագ արձագանքելու համար, այդ թվում ֆինանսական աջակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը անդրադառնալով՝ շուկայում առկա ապրանքների արտահանմանը:
«Ամեն օր աշխատանք է տեղի ունենում և ամենօր իրադարձություններ են տեղի ունենում: Նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ ենք իրականացնում, այդ երկրների թիվը տասնյակից անցնում է, նրանց մեծ մասում զրո արտահանում ենք ունելեց: Այժմ մենք ունենք խմբաքանակներ և ունենք նաև պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ պետք է մենք մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծեն այլ նաև երկարաժամկետ իրենց ներկայությունը ապահովեն այդ շուկայում:
«Նախորդող շրջանում փչացող վարդը, ծիրանը դեղձը արտադրական պրոցեսի մի մաս է և երբեք անթափոն արտադրանք գոյություն չի ունեցել»,-եզրափակեց վարչապետը: