Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հունիսի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հարավ-արևմտյան տակոդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ «Հայհիդրոմետ»–ի անխատեսումների, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին, Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-ից 37 աստիճանի, Երևանում մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում մինչև 36 աստիճանի, որից հետո, հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել։
Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես Հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը երբ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն։