Արամազդ Ղալամքարյան. «Չեմ կարող չհպարտանալ էն պետականատիրությամբ, հայրենատիրությամբ, իմաստնությամբ, որ մեր ժողովուրդը ցուցադրեց հունիսի 7-ին»

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեպետ արձակուրդի մեջ եմ ու Հայաստանից դուրս, իհարկե հետեւում եմ անցուդարձին իմ երկրում, ու չեմ կարող չհպարտանալ էն պետականատիրությամբ, հայրենատիրությամբ, իմաստնությամբ, որ մեր ժողովուրդը ցուցադրեց հունիսի 7-ին։

Որպես իշխանություն, մենք պիտի տեր կանգնենք էդ քվեին ու երաշխավորենք, որ մեր քաղաքացու տված մանդատը ծառայում է խաղաղության ամրապնդմանը, տնտեսության ու բանակի էլ ավելի դիվերսիֆիկացմանն ու հզորացմանը, հանրային համերաշխության ձեւավորմանը, եւ, մեր գծով, ջրային համակարգերի կառավարման արմատական բարեփոխումների իրականացմանը։

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն արժե, որ լսեն բոլորը։ Անկախ այն բանից, թե ում են ձայն տվել։
Թավիշի ժամանակն ավարտվեց, եւ եկել է հատուցելու ժամանակը։ Մեր քաղաքացու քվեն ապականողները պիտի խստորեն պատժվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment