Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ն չափազանց երկար ժամանակ եղել է «թղթե վագր» և «միակողմանի փողոց», բայց այլևս չի կարող այդպես լինել։ Այս մասին դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։
Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին վերաձևավորվել որպես «կոշտ ռազմական դաշինք»՝ իրական մարտական կարողություններով։
«ՆԱՏՕ 3.0-ն այն մոդելն է, որը պետք է վերադառնա իրական, կոշտ ռազմական դաշինքի ձևաչափին՝ ունենալով փաստացի ռազմական հնարավորություններ և զսպման իրական կարողություններ»,- ասել է Հեգսեթը Բրյուսելում։
Նա հավելել է, որ դաշինքը պետք է առաջատար դեր ստանձնի եվրոպական անվտանգության ապահովման գործում։