Իրան-ԱՄՆ նախնական բանակցություններ կլինեն հունիսի 19-ին Շվեյցարիայում․ Reuters

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում նախնական բանակցություններ կանցկացնեն համաձայնագրի իրականացման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։

«Ըստ ներկայիս պլանի՝ ԱՄՆ-ն և Իրանը, ինչպես նաև Պակիստանի, Կատարի և այլ մասնակից երկրների միջնորդները վաղը կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ համաձայնագրի իրականացման վերաբերյալ նախնական բանակցություններ վարելու համար։ Հանդիպման ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռևս հասանելի չեն», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Leave a comment